Տյումենում ադրբեջանական դրոշներով հանդիպման կազմակերպիչը ձերբակալվել է չորս օր ժամկետով:
Դատական նիստը, ինչպես հայտնի է դարձել 72.RU-ին, կայացել է նոյեմբերի 14-ին: 1981 թվականին ծնված տղամարդը տեղափոխվել է մեկուսարան:
«Շրջանային դատարանի վճռով՝ քաղաքացին ենթարկվել է պատասխանատվության վարչական իրավախախտման համար հասարակական կարգը խախտելու եւ դրանում մարդկանց ներգրավելու հոդվածի հատկանիշներով»,-հաղորդել է աղբյուրը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, Տյումենում նկատել են դրոշներ թափահարող մի խումբ մարդկանց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղաքացիները տոնել են Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարը:




























