Տարվա այս եղանակին Հայաստանում առավել տարածված են սնկերից թունավորման դեպքերը, սակայն պետք է զգուշանալ նաեւ սողունների եւ թունավոր միջատների խայթոցներից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
«Միայն «Արմենիա» բժշկական կենտրոն այս տարվա մայիսի դրությամբ ընդունել ենք թունավոր օձերի խայթոց ստացած 4 անձի, ընդ որում, դեպքերից մեկը մահվան ելքով է ավարտվել։ Մարզերին զուգահեռ, սողունների խայթոցով մարդիկ բուժհաստատություններ տեղափոխվել են նաեւ Երեւանից»,- տեղեկացրեց նա։
Հանրապետության գլխավոր թունաբանի խոսքով, անցած տարվա համեմատ շատացել են հատկապես սնկից թունավորման դեպքերը։ «Այդ է պատճառը, որ մարդիկ նախապատվությունը պետք է տան խանութներից եւ շուկաներից գնած սնեկերին եւ հնարավորինս խուսափեն դաշտից հավաքած սունկ օգտագործելուց»,- ամփոփեց Միքայել Գաբրիելյանը։



























