Ռուսաստանի Ալթայի մարզի իշխանությունները շինություն են հատկացրել Հայկական մշակույթի կենտրոնին Բառնաուլի կենտրոնական հրապարակում:
«Շնորհիվ նման կենտրոնների, ցանկացած բնակիչ կարող է տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, նրա ավանդույթներն ու մշակույթը»,- հայտարարել է Բառնաուլի սիթի-մենեջեր Իգոր Սավինցեւը:
Հայկական մշակույթի կենտրոնը գտնվելու է Բառնաուլի կենտրոնական հրապարակում, հրեական կենտրոնից ոչ հեռու:



























