Երեւան քաղաքի վարչության օպեր Ստեփան Տոնոյանը կալանավորվել է թմրամիջոցների արտադրությամբ զբաղվելու համար: Նրա սեփականությունը հանդիսացող տարածքում հայտնаբերվել է հոլանդական կանեփի խոշոր պլանտացիա: Նախնական քննությամբ պարզվել է, որ Ստեփան Տոնոյանը, իշխանական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ, տարիներ շարունակ զբաղվել է թմրամիջոցների արտադրությամբ եւ իրացմամբ:

Հետաքրքրական է, որ Ստեփան Տոնոյանը երկու տարի առաջ ձերբակալվել էր Դուբայում` ԱՄՆ կամ ամերիկյան կեղծ կրեդիտ քարտերով ապօրինի գործարքներ իրականացնելու մեղադրանքով: Առավել ուշագրավ է, որ Ստեփան Տոնոյանը Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ազգականն է, իսկ հայրն աշխատում է Արագծոտնի մարզի ՀՔԲ պետ: