Ադրբեջանի պահանջը, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, բացատրվում է նրանով, որ ըստ ադրբեջանցիների այդ երկիրը օբյեկտիվ չէ ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` հավելելով, ո ադրբեջանական կողմը կարծում է, թե Ֆրանսիան հայամետ կողմ է:

Ըստ փորձագետի, Ֆրանսիան հայամետ է այնքանով, որքանով թույլ են տալիս էթնոքաղաքական շահերը: Սակայն դա որեւէ կերպ չի կարող ազդել բանակցային գործընթացի վրա: Եթե օբյեկտիվ լինենք, կարելի է արձանագրել, որ Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը: Այնպես որ, ադրբեջանցի վերլուծաբանների տպավորությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Ֆրանսիան էլ հայկական Սփյուռքի կամ Հայաստանի կամքը կուրորեն կատարող կողմ չէ: Այն կատարում է իր շահերից բխող քայլեր»,- ասել է փորձագետը: