2011 թ. ապրիլի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 765 մլն դոլար: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից:
Վերջին 1 տարում սա միջազգային պահուստների ամենացածր մակարդակն է:
Մարտի համեմատ միջազգային պահուստները նվազել են 58 մլն դոլարով: Նշենք, որ 2010 թ. սկզբում Հայաստանի միջազգային պահուստները գերազանցում էին 2 մլրդ դոլարը։




























