Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին կտրականապես հերքել է կարծիքը, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը միտված է խորացնել Հայաստանի մեկուսացումը: «Հայաստանի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող»,- հավաստիացրել է դիվանագետը:
Նա նկատել է, որ նախագծի իրացման մեջ զգալի միջոցներ են ներդրել, դա հեռանկարային նախագիծ է, դրա պտուղներից կարող են օգտվել բոլորը, ովքեր համապատասխան պայմանագիր կստորագրեն, այդ թվում Հայաստանը:
Դեսպանը նկատել է, թե Թբիլիսին երբեք չի կարող գնալ Հայաստանի մեկուսացմանը, նա միշտ լավագույն հարաբերություններն են եղել հարավային հարեւանի հետ:




























