Թուրքիայում կեղծ ալկոհոլից թունավորման հետեւանքով, մայիսի 31-ին մահացել է ռուսաստանցի երկրորդ կինը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Ռոստուրիզմի» հայտարարությունը:
Մահացածը 20-ամյա Այգյուլ Զալաեւան է` Բաշկիրիայից: Նա ոչ թե տուրիստ է եղել, այլ աշխատել է թուրքական «Օդեոն» ռեստորանում:
Թուրքիայում կեղծ ալկոհոլից զանգվածային թունավորման մասին հայտնի է դարձել մայիսի 30-ին: Մեկ մարդ մահացել էր, ով 28-ամյա Մարիա Շալյապինան է: Բացի այդ, թունավորման բողոքներ են ստացվել շուրջ 20 մարդուց, որոնցից 6-ին ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց:
Թունավորումը տեղի է ունեցել Թուրքիայի Բոդրում քաղաքում նավով զբոսանքի ժամանակ: Նավի սեփականատերը ձերբակալվել է: Թուրքիայի իշխանությունները պարզում են, թե ինչ ճանապարհով է կեղծ ալկոհոլը հայտնվել նավի վրա:




























