Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովը պատրաստել է «Հասարակական վայրերում ծխելը սահմանափակելու մասին» օրենքի նախագիծ: Հանձնաժողովի փոխնախագահ Մուսա Գուլիեւի խոսքով, ներկայումս Ադրբեջանում մոտ 3 մլն ծխողներ կան, հաղորդում է 1news.az-ը:

Նրա խոսքով, տվյալ օրենքի ընդունման հետաձգումը կապված էր մեխանիզմների մշակման անհրաժեշտության հետ, ներկայումս փաստաթղթի մշակումը հասել է ավարտին, եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում կներկայացվի խորհրդարանում:

Նշենք, որ մայիսի 31-ին Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: