Հայաստանի տնտեսությունը զարգանում է կայուն եւ դրական: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, կառավարության հակաճնաժամային միջոցառումները, այդ թվում` ուղիղ վարկավորումը, տվել են իրենց արդյունքները: «Ձեռնարկված քայլերի ամենակարեւոր ձեռքբերումը դարձել է այն, որ արդյունաբերությունը դարձել է հայկական տնտեսության զարգացման լոկոմոտիվը, միեւնույն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ այդ ոլորտը կաղում էր»,- ասել է Մինասյանը` ընդգելով, թե Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար դիվերսիֆիկացվում է: Արդյունքում վերջին չորս ամիսներին տնտեսական աճի, ըստ Մինասյանի կանխատեսումների, կազմելու է3,5 տոկոսից ոչ պակաս: Նա ուրախությամբ ընդգծել է, որ բյուջետային մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են 9, իսկ ծախսերը` միայն 6 տոկոսով:

Ըստ պատգամավորի, բյուջեի դեֆիցիտը կազմելու է 3 տոկոս, ինչը թույատրելի ցուցանիշ է անգամ զարգացած երկրների համար: Մինասյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե երբ է Հայաստանի ժողովուրդը իր մաշկի վրա զգալու բոլոր այդ դրական փոփոխությունները: