Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 1-ին այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված եւ ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված  գործարանի բացման արարողությունից  հետո Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի  կարողություններին, զարգացման ծրագրերին: Այդ ծրագրերի համաձայն, գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ կարտահանվեն հարեւան եւ Միջին Ասիայի երկրներ: