«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հունիսի 1-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375.59 դրամ: Երեկվա համեմատ դոլարը արժեւորվել է 0.07 տոկոսով կամ 0.28 կետով:
Փաստորեն` մայիսի 31-ի փլուզումից հետո դոլարը կրկին սկսել է դանդաղ արժեւորվել` մտնելով յուրօրինակ շրջապտույտի մեջ:
Բորսայում, ընդհանուր առմամբ, այսօր վաճառվել է 2.3 մլն դոլար:
Հարկ է նշել, որ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի այսօրվա չափավոր արժեւորումը որեւէ հետեւանք չի թողել: Ինչպես եւ երեկ` դոլարը գնվում է 374-ով կամ 375-ով, վաճառվում` 377-8 դրամով:




























