Թուրքիայի Բոդրում քաղաքի հանգստավայրերից մեկում ալկոհոլից թունավորված ռուսաստանցիների բուժման ծախսերը կհոգա Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը: Թուրքական կողմն իր վրա կվերցնի նաեւ տուժածների հարազատների այցելությունների հետ կապված ծախսերը:

Ռուսաստանիցների զանգվածային թունավորում է գրանցվել Բոդրումում նավով զբոսանքի ժամանակ: Ալկոհոլից թունավորմամբ հիվանդանոց է դիմել շուրջ 20 մարդ, որից 6-ի վիճակը ծանր է: Երեք երիտասարդ ռուս աղջիկներ մահացել են: 28-ամյա Մարիա Շալյապինան եւ 20-ամյա Այգյուլ Զալյաեւան մահացել են թուրքական հիվանդանոցում, իսկ Մարինա Շեւելեւան հասցրել է մեկնել Ռուսաստան եւ մահացել մոսկովյան հիվանդանոցում: Ներկայումս իրավապահները փորձում են պարզել, թե ինչ եղանակով է կեղծ ալկոհոլը հայտնվել նավի վրա: