Եվրոպական մի շարք երկրներում, առաջին հերթին Գերմանիայում, սուր աղիքային վարակի տարածման պատճառով Ռուսաստանն արգելել է Եվրամիության բոլոր երկրներից թարմ բանջարեղենի ներմուծումը:

Մինչեւ հունիսի 2-ը գործել է արգելք միայն Գերմանիայից եւ Իսպանիայից արտադրանքի ներմուծման վրա:

Նշենք, որ աղիքային վարակը, որը 16 մարդու կյանք է խլել, հայտնաբերվել է եւս մեկ եվրոպական երկրում` Չեխիայում: Պրագայի հիվանդանոց է տեղափոխվել ամերիկացի մի զբոսաշրջիկ:

Ողջ Եվրոպայում հիվանդների թիվն անցնում է հազարից: Վարունգային խուճապը սկսվել է Գերմանիայից, որտեղ հայտնաբերվել էր առաջին վարակումը: Գերմանացիներն ասել էին, թե վարակի աղբյուրը իսպանական վարունգներն են, սակայն ավելի ուշ հերքել էին, թե իսպանական վարունգները վտանգ են ներկայացնում: Նշենք, որ Հայաստանը եւս արգելել է իսպանական վարունգների ներմուծումը: