Դաշնակցականները հանցագործներ են, ուստի Հայոց համազգային շարժման կառավարման տարիներին այդ կուսակցության գործունեությունը կասեցվեց եւ նրա շատ անդամներ ձերբակալվեցին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Հարությունյանը:
Խոսելով այդ որոշումների օբյեկտիվության մասին` Շահնազարյանը նկատել է, թե այն դաշնակցականները, որոնք ձերբակալվել էին իր հրամանով տարբեր հանցագործությունների համար, առ այսօր բանտերում են, անգամ կառավարող ռեժիմի փոփոխությունից հետո, իսկ դա նշանակում է, որ իր որոշումն իրավաչափ է եղել:
«Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին ու այդ կուսակցության մյուս պատգամավորներին, որոնք ձերբակալվել են, ապա ազատ արձակվել Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ հարցով պետք է դիմել Սերժ Սարգսյանին, քանի որ նրանք ձերբակալվել են իր հրամանով, երբ Սարգսյանը ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարն էր: Թող այժմ Հովհաննիսյանն ու իր կուսակիցները հաշիվները պարզեն Սերժ Սարգսյանի հետ»,- նկատել է Շահնազարյանը` ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Դաշնակցությունը կառավարող կոալիցիայի մաս էր կազմում:




























