Ֆրանսիան ողջունում է Հայաստանում ԱԺ կողմից համաներում հայտարարելու մասին որոշումը, որի նախաձեռնությունը երկրի նախագահ Սերժ Սարգսյանինն էր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ համաներման հայտարարումը ամբողջովին դրական քայլ է քաղաքական հարաբերություններում հաշտեցման եւ ժողովրդավարական արժեքների հարգման ճանապարհին: Դա ցուցադրում է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` շրջել 2008-ի մարտի 1-ի դեպքերի էջը, որի հետեւանքով ցուցարարներից  շատերը մահացան եւ վիրավորվեցին:

Ֆրանսիան կոչ է անում ՀՀ իշխանություննեին շարունակել այդ ճանապարհը»: