Ռոբերտ Քոչարյանն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող հեռանալ քաղաքականությունից. դա այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ հանրությունը նրան նման բան թույլ չի տա։ Հունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մեծ երջանկություն է, երբ մեկը կարող է վեր կենալ եւ հեռանալ քաղաքականությունից։ Բայց Քոչարյանը չի կարող օգտվել այդ երջանկությունից, որովհետեւ հեռանալու թույլտվություն ստանալուց կամ չստանալուց առաջ նա հանրության շատ հարցերին պետք է պատասխանի»,- բացատրեց Փաշինյանը։

Նախկին քաղբանտարկյալը զուգահեռներ անցկացնելով Հայաստանի երկրորդ եւ գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ՝ նկատեց, որ նրանք իրարից ոչնչով չեն տարբերվում։ «Տարբերությունը 2006-ի եւ 2011-ի Հայաստանի քաղաքացու միջեւ է»,- ասաց նա։