«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարի միջին փոխարժեքն այսօր` հունիսի 2-ին կազմել է 377 դրամ` երեկվա համեմատ արժեւորվելով 1.45 կետով կամ 0.37 տոկոսով:

Ընդհանուր առմամաբ վաճառվել է 1 մլն դոլար: Առուվաճառքի նման փոքր ծավալը պայմանավորված է առաջարկի չափազանց բարձր գնով` բանկերը դոլարն առաջարկել են հիմնականում 378 դրամով: Սակայն այդ առաջարկները գնորդներ չեն գտել:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը նույնպես թանկացել է: Ժամը 16:30-ի դրությամբ կանխիկ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք սահմանել էր «Պրոկրեդիտբանկը»` 1դոլար/376.50 դրամ: Մյուս բանկերը դեռեւս դոլար գնում են 365 կամ 376 դրամով:

Կանխիկ դոլարի առաջարկը սկսում է 378 դրամից:

Նշենք, որ միջազգային շուկայում այսօր 1 եվրոն արժեր 1.406 դոլար: