Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներն այսօր` հունիսի 2-ին այցելել են Ռ.Էոլյանի անվան Հեմոտոլոգիական կենտրոն` արյան լեյկոզով հիվանդ փոքրերին արյուն տալու եւ նվերներ հանձնելու նպատակով:
Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված բարեգործական ակցիան կազմակերպել է բուհի ուսանողական խորհուրդը:
«Մեր բուհի համար նմանատիպ միջոցառումների կազմակերպումը դարձել է բարի ավանդույթ: Մենք կոչ ենք անում մյուս բուհերին եւս հետեւել մեր օրինակին եւ միանալ մեզ», - նշել է բուհի Ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մարգարյանը:
Նշենք, որ այս բարեգործական ակցիան կազմակերպվում է 2010թ.-ից:




























