Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային «ռասիստական միտումների» մեջ` Չեմպիոնների լիգայի «Պարի Սեն-Ժերմեն» - «Ստամբուլ Բասաքշեհիր» ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, փոխանցում է Reuters-ը:
«Այդ մոտեցումն աններելի է: Ֆրանսիան մի երկիր է դարձել, որտեղ ուժեղանում են ռասիստական հռետորաբանությունն ու գործողությունները»,- ասել է Էրդողանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսին:
Երեքշաբթի օրը «Ստամբուլ Բասաքշեհիր»-ի խաղացողները լքեցին խաղադաշտը Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղի ժամանակ այն բանից հետո, երբ թուրքական ակումբը ռումինացի խաղացողին մեղադրեց ռասիզմի մեջ:





























