Ռազմական դրության եւ ներկա իրավիճակի պայմաններում հնարավոր ներդրումների ծավալը դժվար է կանխատեսել, այդ թվում` օտարերկրյա ուղիղ ներդրումների: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզազյանը:

Բագրատյանը, մասնավորապես, մատնանշեց բնակչության կողմից երկրի տնտեսության մեջ ավանդներ ներգրավելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` միայն ավանդների մասով բանկային ոլորտում շուրջ 8 միլիարդ դոլար է կուտակվել, եւ իրական հատվածի համար գոնե 1 միլիարդ դոլարի օգտագործման դեպքում կարելի է լուրջ արդյունքների հասնել: Բացի այդ, անվճար միջոցների օգտագործումը` որպես իրական հատվածում ներդրումներ, ավելի արդյունավետ կլինի, քան բնակչության ավանդները բանկերում:

Ի պատասխան` նախարարը նշեց, որ այս առաջարկն ավելի շատ վերաբերում է Հայաստանում կապիտալի շուկայի ձեւավորման խնդրին, որով այժմ զբաղվում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը եւ երկրի Կենտրոնական բանկը:

Ջանջուղազյանը նշեց միայն, որ դժվար է սպասել, որ կապիտալի շուկայի ձեւավորման գործընթացը կարճ ժամանակում իրականացվի:

«Եվ բանկերը, եւ ավանդատուները, եւ տնտեսվարության այլ սուբյեկտները տասնամյակների ընթացքում ձեւավորված պատմություններ ունեն: Այս իրավիճակում կարեւոր է այնպիսի ընկերություններ ստեղծել, որոնք արժանի կլինեն ավանդատուների եւ բանկիրների վստահությանը` չնայած այն հանգամանքին, որ կան ստորաբաժանումներ, որոնք չեն ծառայում իրենց նպատակներին: Իշխանությունների խնդիրն է իրական նախադրյալներ ստեղծել այդ նպատակների իրականացման համար: Սակայն հարթակում պետք է ներկա լինեն երկու կողմերն էլ` վստահություն ներշնչող ընկերություններ, որոնք կկարողանան ոչ միայն վարկեր ներգրավել, այլ նաեւ բաժնետոմսեր տեղաբաշխել: Այս գործընթացը ընթացքի մեջ է եւ միանվագ գործողությունների կիրառում չի նախատեսում: Սա հարցերի կոմպլեքս է, որոնք լուծում են պահանջում: