ՀՀ կառավարությունը ծրագրում է հավելյալ 2,8 մլրդ դրամ հատկացնել վերականգնողական բժշկության համար: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցերին:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ Ղարաբաղում պատերազմի հետեւանքով հազարավոր հայ զինծառայողներ են վիրավորվել, եւ նրանց վերականգնման համար անհրաժեշտ են պայմաններ եւ միջոցներ: Նա նախարարից հետաքրքրվեց, թե ինչ է անում գերատեսչությունն այդ ուղղությամբ: «Տվյալ պահին հաջորդ տարվա համար բյուջեի նախագիծը չի նախատեսում հավելյալ ծախսեր վերականգնողական բժշկության գծով: Սակայն կառավարությունը որոշել է վերանայել հօգուտ այդ ոլորտի մի շարք առաջնահերթություններ: Վերանայման արդյունքում կհաջողվի հավելյալ գումար ներգրավել քաղաքացիների վերականգնման համար»,-ասաց Թորոսյանը:

«Մեր ծրագրերում է նաեւ նոր վերականգնողական կենտրոնի բացումը»,-հավելեց նախարարը: