Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դանիել Վարուժանի և Վանթյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդն իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով:

Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նախապատրաստվում են նյութեր: