Լիբանանի հատուկ տրիբունալը «Հեզբոլլահ»-ի անդամին 5-անգամյա ցմահ ազատազրկման է դատապարտել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ ալ-Հարիրիի սպանության համար, հաղորդում է Reuters-ը:
Սալիմ Ջամիլ Այյաշը մեղավոր է ճանաչվել օգոստոսին: Դատավարությունը հեռակա կարգով է ընթացել, Այյաշը հետախուզման մեջ է:
Լիբանանի հատուկ տրիբունալը միջազգային տրիբունալ է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի եւ Լիբանանի կառավարության հետ համատեղ 2005 թվականի փետրվարին ԼԻբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ մեղավորներին գտնելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:





























