Ուզբեկստանը եւ Կուբան դիտորդի կարգավիճակ են ստացել ԵԱՏՄ-ում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես առաջարկում եմ դրական որոշում կայացնել Եվրասիական տնտեսական միությունում Կուբային եւ Ուզբեկստանին դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: Եթե ​​համաձայն եք, մենք այդ որոշումը կկայացնենք հենց հիմա: Տեսնում եմ, որ առարկություններ չկան»,- ասել է Լուկաշենկոն:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Բելառուսը: Մոլդովան 2018-ի մայիսից դիտորդ է ԵԱՏՄ-ում: