Նիգերիայում ավազակներն ուրբաթ երեկոյան ներխուժել են Կանկարայի դպրոց-ինտերնատ եւ առեւանգել դպրոցականների, հաղորդում է This Day-ը:

Նշվում է, որ մինչ այդ հանցագործները մի քանի մարդու են առեւանգել Կանկարայում:

Հայտնի է, որ նրանք դպրոց են գնացել մոտոցիկլներով եւ անկանոն կրակ բացել: