Երկուշաբթի պղնձի արժեթը թեթեւակի բարձրանում է, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի սպասումների ֆոնին ցուցանիշը մնում է յոթ տարվա առավելագույն նիշերին մոտ, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,29 տոկոսով, ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,5463 դոլար: Անցյալ շաբաթ 2013 թվականի փետրվարից ի վեր ցուցանիշը հասել էր ռեկորդի՝ բարձրանալով մինչեւ 3,6245 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ տեղի ունեցած սակարկությունների արդյունքներով՝ մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով նվազել էր 1,34 տոկոսով, մինչեւ 7772,5 դոլար, ալյումինի՝ 1,82 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2022,5 դոլար, ցինկի՝ 2,51 տոկոսով, մինչեւ 2795 դոլար:
Ներդրողները տնտեսության վերականգնման կապակցությամբ լավատեսորեն են տրամադրված պատվաստանյութի, դրա մշակումների, տարբեր երկրների կարգավորումների կողմից հավանությունների եւ կիրառման շուրջ իրավիճակի լույսի ներքո: Թրեյդերներն ակնկալում են, որ պատվաստանյութը կօգնի համավարակի զսպմանը, ինչը թույլ կտա խուսափել նոր լոքդաունից:
ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի շտապ օգտագործումը: Կորոնվիրուսի դեմ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութի խմբաքանակները երկուշաբթի առավոտյան կսկսեն ստանալ ԱՄՆ նահանգային բաշխիչ կենտրոնները: ԱՄՆ-ում COVID-ի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ աշխարհում տագնապահարույցներից մեկը:





























