Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության` այս տարվա հունվար-ապրիլին շինարարության ծավալները Հայաստանում աճել են 16.9 տոկոսով:
Սակայն ԱՎԾ մեկ այլ հրապարակման համաձայն` շինանյութերի արտադրությունը այդ նույն ժամանակահատվածում լուրջ հետընթաց է ապրել:
Այսպես` բետոնի արտադրությունը նվազել է 28 տոկոսով, իսկ ցեմենտինը` անգամ 40 տոկոսով (այս տարի 4 ամսում արտադրվել է 130 հազ. տոննա ցեմենտ):
Շինանյութերի արտադրության մյուս ոլորտներում եւս անկում է, բացի տուֆ քարի եւ կրի արտադրությունից: Օրինակ` գաջի արտադրության անկումը 42 տոկոս է, ալյումինեւ եւ մետաղապլաստե դռներինն ու պատուհաններինը` մոտ 18 տոկոս:



























