Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.2 մլրդ դրամ (համարժեք է մոտ 62 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57 մլն դոլար: 

Նախորդ շաբաթների համեմատ նկատելի է դոլարային վարկերի աճ եւ դրամային վարկերի նվազում: Համեմատության համար` դրան նախորդող շաբաթում դոլարային վարկերը կազմում էին 41 մլն դոլար, իսկ դրամային վարկերը` 29 մլրդ դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկայում մայիսի 30-հունիսի 3 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 67 մլն դոլար, վաճառվել` 82 մլն դոլար; Այստեղ եւս նկատվում է դոլարի նկատմամբ առաջանցիկ աճ: