Լիբանանի խորհրդարանն ընդունել է մեկ տարով բանկային գաղտնիքը չեղարկելու մասին օրենք, ինչը կարող է ճանապարհ բացել կենտրոնական բանկը ստուգելու համար, որն առանցքային պայմանն է օտարերկրյա օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է Reuters-ը:

Այդպիսի աուդիտը բարեխումներից մեկն է, որը պահանջել են դոնորները նախքան Լիբանանին օգնելն աննախադեպ ֆինանսական ճգնաժամից դուրս գալու հարցում: Դրանց վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի, անկման հիմնական պատճառների շուրջ միջոցառումները, որոնք հանգեցրել են արժույթի տապալմանը:

Լիբանանի որոշ պաշտոնական անձինք մեղադրել է Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալամեին տեղեկատվությունը թաքցնելու փաստն արդարացնելու համար բանկային գաղտնիքի մասին օրենքները կիրառելու մեջ: