Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել խորհրդարանական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ Օզգյուր Օզելին 250 000 թուրքական լիրայի չափով, հաղորդում է Hurriet
Էրդողանը համարում է, որ Օզելը «վիրավորել է» նրան խորհրդարանում անցած շաբաթ իր ելույթի ժամանակ: Բողոքի մեջ, որը ներառում է Օզելի խոսքերը, ասվում է, որ պատգամավորն ու նրա կուսակցությունը նույնականացրել են Էրդողանին՝ որպես «դիկտատոր»՝ նախագահին վիրավորելու մտադրությամբ:
«Ինչպես հայտնի է, նախքան 2016 թվականին պետական հեղաշրջման փորձը FETÖ ահաբեկչական կազմակերպության ղեկավարության կողմից ծավալվել էր լայնամասշտաբ արշավ նախագահի նկատմամբ «միանձնյա դիկտատորի» ընկալում ձեւավորելու նպատակով»,-ասված է հայցադիմումի մեջ:
Էրդողանը մեղադրել է ընդդիմադիր կուսակցությանն ու դրա անդամ օրենսդիրներին, որ նրանք սատարում են այդ արշավն ու ձեռնարկել են ակտիվ ջանքեր նախագահի մասին այդ ընկալումը ստեղծելու ուղղությամբ:





























