Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հերքել է Լոնդոնում բնակվող ադրբեջանցի նախկին բանկիրի տիկնոջ՝ Զամիրա Հաջիեւայի հայցը փողերի լվացման մասին գործը վերանայելու վերաբերյալ: Հաջիեւան փորձել է բողոքարկել 2018 թվականի նոյեմբերին կայացված վճիռը ունեցվածքը բռնագրավելու մասին անհայտ ծագման կապիտալների դեմ պայքարի մասին օրենքի շրջանակում, հաղորդում է BBC-ը:
այդ օրենքն ընդունվել էր նույն տարվա փետրվարին, եւ Հաջիեւան դարձել էր առաջին օտարերկրացին, որի շքեղ կենսակերպը գրավել էր Բրիտանիայի իշխանությունների ուշադրությունը:
Այդկերպ Բրիտանիան որոշել էր պայքարել երկրի՝ որպես միջազգային կոռուպցիոներների ապաստանի համբավի դեմ: Բրիտանիայի հասարակությունում վաղուց հասունացել էր դժգոհությունը, որ երկիրը թույլ է տալիս ներկրել այդտեղ կասկածելի կապիտալ:
Հաջիեւայի ամուսինը՝ Ջահանգիր Հաջիեւը, Ադրբեջանի նախկին պետական պաշտոնյա է, որը ղեկավարել է երկրի Միջազգային բանկը: 2016 թվականին նա դատապարտվել էր Բաքվում 15 տարվա ազատազրկման հափշտակում, պետական միջոցների վատնում եւ խարդախություն կատարելու մեղադրանքով:
Ինքը՝Հաջիեւան, որեւէ տեղ չի աշխատել, սակայն 10 տարվա ընթացքում Լոնդոնի Harrods խանութում ծախսել է 16 մլն ֆունտ ստերլինգ: Բացի այդ, նա նաեւ 22 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել Լոնդոնի ամենահեղինակավոր եւ թանկ շրջաններից մեկում անշարժ գույք, ինչպես նաեւ Բերքշիր կոմսությունում գոլֆի ակումբ ձեռքբերելու համար:
2018 թվականի նոյեմբերին Հաջիեւայի ունեցվածքը, ներառյալ՝ թանկարժեք զարդերը, ձերբակալվել էին, իսկ կինն՝ ազատազրկվել:
Անցած տարի Բրիտանիայի դատարանը մերժել էր Հաջիեւային արտահանձնել Ադրբեջանին՝ կասկածելով, որ հայրենիքում նրա նկատմամբ արդար դատավարություն չի իրականացվի:
Իսկ Գերագույն դատարանի մերժումը նրա դատական վճիռը բողոքարկելու հարցում ավարտին է հասցնում այդ գործն ու սպառնում Հաջիեւայի ընտանիքին նրանց բրիտանական ունեցվածքի ամբողջական բռնագրավմամբ:
«Այժմ տիկին Հաջիեւան պետք է ներկայացնի տեղեկատվություն, որը բացատրում է ակտիվների ծագումը»,-նշել են դատարանում:
Այդ դեպքը նախադեպ է ստեղծում, որից հետո իրավապահ մարմինները հեշտությամբ կարող են օգտվել ապօրինի հանցավոր եկամուտները պարզելու այդ գործիքից անշարժ գույք ձեռքբերելու դեպքում, որի արդյունքում 50 հազար ֆունտի բարձր ակտիվների դեպքում մարդիկ պարտավոր կլինեն ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերվել ազնիվ վաստակած գումարով:





























