Ես կոչ եմ անում Երեւանի բյուջեի քվեարկությունը հետաձգվի, որովհետեւ երկրում առկա ճգնաժամը որ կա, իսկ բյուջեով նախատեսված հավաքագրումները հաշվարկված են գույքահարկի թանկացումով, ուղղակի անթույլատրելի է: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:
«Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է որոշում կայացնի եւ հետաձգի իր ընդունած օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 1-ին: Օրենք ընդունվել է 2019-ին, հետո ունեցանք 2020 թվական՝ կորոավիրուս, ապա պատերազմ: Ունենք անիմաստ անցած մի տարի»: Բոլորս ունենք մեր մեղքի բաժինը: Այս ամենը ունի մեկ մեղավոր, ով այս ամենի առաջնորդն է:
Մենք մի այսպիսի խասյաթ ունենք, հենց ժողովրդի վիճակը մի քիչ բարելավվում է, մենք հարկային բեռն ավելացնում ենք: Պետք է հասկանալ, որ հարուստ երեւանցիներով է հնարավոր ունենալ հարուստ Երեւան»,-ասաց նա:




























