ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի է Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը: Լիսագորի հատվածում այս պահին ճանապարհը սպասարկող կազմակերպությունների կողմից կատարվում են աղցանման աշխատանքներ:

Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Երթևեկություն թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով: