Հնդկաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն ավելացել է 18 732-ով եւ հասել 10 187 850-ի: Կիրակի Հնդկաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակից առողջացածների թիվը 24 ժամում ավելացել է 21 430-ով եւ կազմել 9 761 538, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախարարությունից նշում են, որ վերջին օրվա ընթացքում հիվանդության աճն ամենացածրն էր՝ սկսած հուլիսի 1-ից, երբ գրանցվել էր 18 653 դեպք: Հաղորդվում է, որ դեկտեմբերին Հնդկաստանում արդեն երկրորդ անգամ գրանցվում է մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային փոքր թիվ:
Հնդկաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակման միջին օրական ցուցանիշը կազմել է շուրջ 23 հազար: Սեպտեմբերի 10-20-ը Հնդկաստանում օրական գրանցվում էր ավելի քան 90 հազար նոր վարակված:
Միեւնույն ժամանակ կորոնավիրուսի կապակցությամբ մահվան դեպքերի թիվն աճել է 24 ժամում 279-ով եւ կազմել 147 622 դեպք: Կիրակի առավոտյան դրությամբ երկրում բուժվում է 278 690 պացիենտ, ինչը 2 977-ով ավելին է, քան նախորդ օրը:





























