Սաուդյան Արաբիայի Էլ Ռիադ քաղաքում հաջող վիրահատությունից հետո Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը գիտակցության է եկել: Ըստ աղբյուրների` բժիշկներին հաջողվել է նախագահի մարմնից հանել գնդակի մնացորդները:
Սալեհի բացակայության ժամանակ նախագահի պարտականնությունները ժամանակավորապես դրվել են փոխնախագահ Աբդ Ռաբի Մանսուր Հանդիի վրա:
Նախագահը հրազենային վնասվածք էր ստացել հունսի 3-ին նախագահական պալատի գնդակոծման ժամնակ: Այդ օրվանից նա հանրությանը չի երեւացել:




























