Իսրայելցի սահմանապահների կողմից սպանվել է մինչեւ 20 սիրիացի ցուցարար, որոնք փորձել են հատել սահմանը:
Հաղորդվում է նաեւ 325 վիրավորի մասին: Մինչ կրակ բացելը, սահմանապահները բարձրախոսներով զգուշացրել են, որ նրանք, ովքեր կհատեն սահմանը` կսպանվեն:
Իսրայելի բանակը ուժ էր կիրառել այն ժամանակ, երբ իսրայելա-սիրիական սահմանի մոտ հավաքված երիտասարդները շարժվել էին սահմանապահ արգելափակոցների ուղղությամբ:
Իսրայելի բանակը, սակայն, չի հաստատել ցուցարարների շարքում զոհերի մասին տեղեկությունները:
Ըստ քննադատների` սիրիական ռեժիմը միտումնավոր է մարդկանց թողել Իսրայելի սահմանի մոտ` այդ կերպ հրահրելով մարդկային զոհեր եւ շեղելով ուշադրությունը ներքաղաքական վիճակից:




























