Բելառուսում պետանվտանգությունը ձերբակալություններ է սկսել սոցիալական «Вконтакте» ցանցի խմբերի պատասխանատուների նկատմամբ: Արդեն ձերբակալվել է երեք մարդ` ցանցի այն խմբերի պատասխանատուները, որտեղ քննարկվել են առաջիկա բողոքի ակցիաների հետ կապված հարցեր:
Առաջինը ձերբակալվել է «За вялiкую Беларусь» խմբի պատասխանատու Սերգեյ Պավլյուկեւիչը: Նա ցանցում ստեղծել է «Միլիոնների երթ» հանդիպումը, որին միացել է 40 հազար մարդ: Պավլյուկեւիչի խմբում գրանցվել է մոտ 120 հազար օգտագործող: Անվտանգության աշխատակիցների կողմից խումբը ջնջվել է ցանցից:
Նույն բախտին է արժանացել նաեւ «Ապագայի շարժում» խմբի պատասխանատու Դմիտրի Նեֆյոդովը: Լեհաստան մեկնելու փորձի ժամանակ ձերբակալվել է նաեւ ցանցի ակտիվ օգտագործող Իվան Ստասյուկը: Վերջինս, սակայն, ի տարբերություն նախորդ երկուսի, «պրոֆիլակտիկ զրույցից» հետո բաց է թողնվել:




























