Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի շրջապատում ոչինչ չգիտեն նրա ամուսնու փախուստի մասին:
Ինչպես «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է Բուրջանաձեի շրջապատի աղբյուրը, «Բուրջանաձեն տեղյակ չէ, թե որտեղ է Բադրի Բիցաձեն: Իսկ եթե իմանար էլ, չէր ասի»:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ Բադրի Բիցաձեն, ով մեղադրվում է ոստիկանների դեմ հարձակումներ կազմակերպելու մեջ, լքել է երկիրը Հարավային Օսեթիայի տարածքով: Մինչ այդ նշվում էր, թե նա թաքնվում է Հայաստանում, սակայն պաշտոնական Երեւանը հերքել էր այդ տեղեկությունը:




























