Նյու Յորք նահանգի քրեական դատարանի հերքական լսումները ԱՄՀ նախկին տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանի գործով կայանալու են այսօր` հունիսի 6-ին: Փաստաբանների խոսքով, Սթրոս-Կանը մտադիր չէ իրեն մեղավոր ճանաչել, ինչի պատճառով դատավարությունը բարդ է լինելու եւ կարող է երկար ամիսներ տեւել:
Սթրոս-Կանը դատարանի առջեւ անձամբ է կանգնելու: 7 կետից բաղկացած մեղադրանքը հրապարակելու է Մանհեթթենի շրջանային դատախազ Սայրուս-Վենսը: ԱՄՀ նախկին ղեկավարը մեղադրվում է «ապօրինի սեռական շփման» եւ «բռնաբարության» մեջ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Վենսը, բոլոր մեղադրյանքները գնահատվում են որպես ծանր: Նա նշել է, թե ինչպես նմանատաիպ մյուս դեպքերում քնությունն ընթանում է` հաշվի չառնելով անձի կարեւորությունն ու լրատվամիջոցների հետաքրքրությունը:




























