ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) Երեւան կժամանեն հունիսի 9-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Այցելության ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Մինչ Երեւան ժամանելը համանախագահները կայցելեն Բաքու: Նախատեսված է այցելություն նաեւ Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն տեղի կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:
Հունիսի 26-ին Դովիլում Ռուսասռանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել, որում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել քաղաքական կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա` հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում:
«Հետագա ձգձգումը միայն կասկածի տակ կդնի պայմանավորվածությունների հասնելու կողմերի հավատարմությունը»,- ասված է երեք առաջնորդների հայտարարության մեջ:




























