Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը ազատվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ:
Կարեն Բաբայան
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























