ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երեքշաբթի օրը 5.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել երկրի արեւմտյան ափերի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օրեգոն նահանգի Բանդոն քաղաքից 239 կմ դեպի արեւմուտք (բնակչությունը մոտ 3.1 հազար մարդ):

Օջախը գտնվում էր 12 կմ խորության վրա:

Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների եւ զոհերի մասին տվյալները դեռ չեն հաղորդվում: