Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զարթնի եւ անսպասելի որոշում կայացնի հանրապետությունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Հունիսի 6-ին մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ համակարծիք է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ այն հարցում, որ գործող իշխանությունները պետք է հեռանան եւ ներողություն խնդրեն: «Բայց հարց է ծագում` ումի՞ց: Հաստատ ոչ ՀԱԿ-ից, այլ` ժողովրդից: Բայց դրա համար հեչ պարտադիր չէ արտահերթ ընտրություններ անցկացնել, իշխանություններից կարելի է ազատվել հերթական ընտրությունների միջոցով»,- կարծիք է հայտնել Հովհաննիսյանը:

Նշենք, որ կառավարող կոալիցիան բազմիցս հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար նախադրյալ չկան: