Խորվաթիայում հունվարի 2-ը հայտարարվել է երկրաշարժի զոհերի հիշատակի օր: Երեքշաբթի 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով HINA գործակալությանը:

«Այդ հարցով խորհրդակցել եմ հանրապետության նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի հետ: Նրանք եւս աջակցել են այդ որոշմանը»,-ասել է վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:

Երեշաբթի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից դեպի հարավ-արեւելք 46 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի:

Ստորգետնյա ցնցումները չեն դադարել երկուշաբթի առավոտվանից: Վերջին 49 ժամում երկրում գրանցվել է 40 ստորգետնյա ցնցում: Ցնցումները զգացվել են նաեւ Իտալիայում, Սլովենիայում, Բոսնիա եւ Հերցեհովինայում, Սերբիայում եւ Ավստրիայի հարավարեւելյան շրջաններում: