Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար եւ անձնվիրաբար զոհաբերել է նաեւ ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ռազմական գործողություններում ցուցաբերած անձնուրացության եւ արիության համար նա  հետմահու արժանացել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչման եւ պարգեւատվել է համապատասխան կրծքանշանով:

Փառք ու խոնարհում հերոսներին: