Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» առաջնորդներից Նինո Բուրջանաձեն հունիսի 6-ի առավոտյան մեկնել է Կիեւ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով նախկին խոսնակի մամուլի ծառայությանը։

Բուրջանաձեն Կիեւում մի շարք բանակցություններ կվարի։ Նրա մամուլի ծառայությանն այդ բանակցությունները որակել է որպես «կարեւոր»՝ զերծ մնալով այլ մանրամասներ ներկայացնելուց։

Բուրջանաձեն Վրաստան կվերադառնա հունիսի 7-ին։