Վիեննայում հունիսի 6-ին սկսել է իր աշխատանքը ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ-ՄԱԳԱՏԵ) տնօրենների խորհրդի ամենամյա նստաշրջանը: Օրակարգում կենտրոնական տեղը զբաղեցնում են Սիրիայի եւ Իրանի ատոմային ծրագրերի հարցերը: Տնօրենների խորհրդի նստաշրջանը տեւելու է մեկ շաբաթ:

Կազմակերպության վերջին զեկույցում, որ հրապարակվել է երկու շաբաթ առաջ, ասվում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում 2007թ. սեպտեմբերին ոչնչացված օբյեկտում հյուսիս-կորեական տիպի ատոմային ռեկատոր է եղել:

BBC Russian-ը հայտնում է, որ զեկույցում նշվել է, թե ԱԷՄԳ-ի (МАГАТЭ) տեսուչների այցի ընթացքում Սիրիան չի կարողացել բացատրել ուրանի ծագումը: