Եգիպտոսի քաղաքական կուսակցությունների հարցերով հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է «Ազատության եւ արդարության կուսակցությունը», որն ստեղծվել է ոչ վաղ անցյալում արգելված «Մահմեդական եղբայրների» շարժման կողմից:
Հունիսի 6 –ից կուսակցությունը իրավաբանական անձ է եւ կարող է քաղաքական գործունեություն իրականացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կուսակցության համար առաջին իսկական փորձությունը կլինեն այս տարվա սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Կուսակցությունը մտադիր է հավակնել տեղերի 45-50%-ին:
Պաշտոնապես այն անկախ է «Մահմեդական եղբայրների» շարժումից, սակայն ղեկավարվելու է շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:




























