Սիրիայի հյուսիս-արեւմտյան մասում 120 ոստիկաններ են դարանակալվել եւ զոհվել, հաղորդել է  պետական SANA լրատվական գործակալությունը:

Զինված խմբավորման ներկայացուցիչները հարձակվել են իրավապահներ վրա, երբ վերջիններս ուղեւորվել են Ջիսր ալ Շոգուր քաղաքաք` հակակառավարական բողոքների դեմ պայքարի շրջանակում ռազմական օպերացիայի մասնակցելու համար:

Հաղորդվում է, որ օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեությունը Սիրիայում արգելված է, ուստի հնարավոր չէ  անկախ աղբյուրներից  ստանալ կամ տեղեկատվության հաստատումը կամ լրացուցիչ այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ մարտի կեսերից Սիրիայում շարունակվում են զանգվածային անկարգությունները: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը եւ քաղաքական բարեփոխումների անցկացում: